Կայսրությանը նախորդող 500-ամյա պատմություն ունեցող Հռոմի
Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների
պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ
սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության
այս կամ այն մասնակիցների աջակիցները): Գոյություն ունեն մի քանի
իրադարձություններ, որոնք մատնանշում են հանրապետություն-կայսրություն
անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր
(մ.թ.ա. 44 թ.), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2), և
Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր Օգոստոս կոչման շնորհումը
(մ.թ.ա. 27 թ. հունվարի 4) (Օգոստոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ
քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական
շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների
տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր. Սակայն իրականում
Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ողջ իշխանությունը, վերջնական
որոշում կայացնելու իրավունքն ու բանակը):
․․․Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը
1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը
գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2
միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար:
Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
․․․Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի
գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի
սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը
խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց
թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին
շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի
(Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների
ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական
խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի
սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի
ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում
Սասունում, Տարոնում և 
Տեքստը տեղադրված է Creative Commons Attribution/Share-Alike License
արտոնագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։
Մանրամասնությունների համար այցելեք՝ Օգտագործման պայմաններ։
